Գեղարքունիքում կաշառքի գործով վարչության պետն ու դպրոցի տնօրենը կալանավորվել են, ևս մեկը՝ տնային կալանքի տակ

կողմից admin2

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը և մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։ Այս մասին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նշել էին, որ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։ Մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ խուզարկությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ իր աշխատանքի գալու պահին այն արդեն ավարտված էր։ Նա նաև նշել էր, որ գործի մանրամասներին չի տիրապետում։

Սեպտեմբերի 9-ին արդեն հայտնի դարձավ, որ ձերբակալվածների մի մասի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ երեք անձի, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցների տնօրեններից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք։ Եվս մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Focus Mode