Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը հնարավոր կլինի ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները դրա վառ օրինակն են։
Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակն ու ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։
Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»,– հայտարարել է Բայրամովը։