Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու

կողմից admin1

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։

Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։

«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասել է Իշխանյանը։

Նա նաև դիմել է է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր։

Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է, ասել է Իշխանյանը։

«Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»,- ասել է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։

Focus Mode