Հայաստանին ոչ ոք չի կարող պարտադրել հանրաքվե անցկացնել․ Խանդանյան

կողմից admin2

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի ներքին օրակարգային հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունը, Երևանը չի քննարկում Ադրբեջանի հետ։

Նրա խոսքով՝ ինչպես Սահմանադրության հարցը չի քննարկվում Ադրբեջանի հետ, այնպես էլ որևէ երրորդ կողմ չի կարող Հայաստանին պարտադրել հանրաքվե անցկացնել։

Խանդանյանը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է փարատի Ադրբեջանի մտահոգությունները ՀՀ Սահմանադրության վերաբերյալ։ Միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում տարաձայնություններ կան նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հիշատակի հեռացման հարցում։

Խանդանյանի խոսքով՝ նման տարաձայնություններ չկան, իսկ Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Focus Mode