20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մայք Քերին «Ռազմավարական նշանակության ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովում» թեմայով Ներկայացուցիչների պալատի Ways and Means հանձնաժողովի լսումների ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
Քերին մասնավորապես բարձրաձայնել է Բաքվում պահվող հայերի հարցը՝ ընդգծելով նրանց ազատ արձակման անհրաժեշտությունը։ Հայկական կողմի և ամերիկահայ կազմակերպությունների փոխանցմամբ՝ կոնգրեսականի դիրքորոշումը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ Ադրբեջանում շարունակում են պահվել հայ զինվորականներ, Արցախի նախկին ղեկավարներ և այլ հայեր։