«Թուրքիան իր դուռը չի փակել ԵՄ-ի առաջ»․ Էրդողան

կողմից admin3

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի փակել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հնարավորության դուռը, բայց և շեշտել է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ։

Էրդողանն այս մասին ասել է «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ն շուրջ 53 տարի է, ինչ չի ընդունում Թուրքիային իր կազմ։ Բայցևայնպես Անկարան չի փակել ԵՄ-ի առաջ իր դուռը։

«Մենք մտածում ենք Եվրամիությանը միանալու մասին։ Եթե ընդունեն՝ լավ, եթե չընդունեն՝ էլի լավ։ Մենք մշտապես ասում ենք Եվրամիությանը՝ պարտվողը դուք կլինեք, ոչ թե Թուրքիան»,- ասել է նա։

 

Focus Mode