ՔՊ-ի որոշ պատգամավորների արժե հիշեցնել մի պարզ բան

կողմից admin3

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը գրել է․

«ՔՊ-ի որոշ պատգամավորներ դժգոհում են, թե դպրոցում «գրատախտակին գնալու» պահին ցուրտ էր։ Նրանց արժե հիշեցնել մի պարզ բան։

Օրինակ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունն ապահովում էր, որ երեխաները կարողանան հանգիստ գնալ դպրոց ու համալսարան, սովորել, կրթություն ստանալ և «գնալ գրատախտակին» ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախում։

Այսօր՝ ձեր իշխանության տարիների ծանր ձախողումների հետևանքով, մենք անցել ենք պատերազմի, մարդկային մեծ կորուստների և Արցախի ամբողջական հայաթափման միջով։

Ուստի, «գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարևորը․ այսօր Արցախում այլևս չկա հայ աշակերտ, որը կարող է գնալ այդ գրատախտակին։

Սա արդեն ոչ թե դպրոցի ջերմաստիճանի, այլ պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության հարց է»։

Focus Mode