Այսօր գրել էինք, որ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր են նկատել, սակայն փրկարարները դեպքի վայր ժամանելով ոչինչ չեն գտել։ Արտաշատի համայնքապետարանից հայտնում են, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։
Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։
Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո։