Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ պայմաններում մեկնարկել են Խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վստահեցրել է, որ քվեարկությունը անվտանգ կլինի բոլորի համար:
Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Դիտորդների թվում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԲՐԻԿՍ-ի 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՌԴ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունը, «Կանաչները», «Արդար Ռուսաստան», «Հայրենւք», Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, «Կենսաթոշակառուների կուսակցությունը», Ռուսաստանի կոմունիստները և «Նոր ժողովուրդը»։ Ընդհանուր առմամբ, նրանք առաջադրել են 4500 թեկնածու։
Ընտրողների ընդհանուր թիվը 111 037 047 է, որոնցից 1 816 504-ը գտնվում է Ռուսաստանից դուրս։
Հեռակա էլեկտրոնային քվեարկությունը հասանելի է 32 մարզում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև պայմաններ է ապահովել զինծառայողների քվեարկության համար:
Արտերկրում գտնվողների համար 152 երկրում բացվել է 333 ընտրատեղամաս։