21
Գագիկ Խաչատրյանը ցանկանում է մասնակցել դատական նիստերին, բայց ցավերի պայմաններում չի կարող: Հետևաբար միջնորդում եմ, որ հետագա դատական նիստերն անցկացվեն առանց իրեն։ Այս մասին դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Դատավոր Վարդգես Ստեփանյանը որոշում կայացրեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ:
Հիշեցնենք, որ այս քրեական վարույթով Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված են խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը: Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին:
Դատական նիստը հետաձգվեց։
24news.am