«Ուժեղ Հայաստանը» պարգեւավճարները կուղղի տիգրանաշենցիների կարիքների լուծման համար

կողմից admin2

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների առավել կարեւոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի։ Այս մասին գրել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Զարգացում, ո´չ թե հանձնում»,- գրել է նա։

Focus Mode