Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարավային Կորեան Եվրոպա
Տիկին նախարար,
Ենթադրում եմ՝ Ձեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են զեկուցել։
Հրավիրեք ՀՎԿԱԿ-ի տնօրենին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը կորտիզոլն ու ադրենալինը նույն հորմոնն էր համարում) և համակարգող փոխնախարարին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը մասնագիտական հանրույթին էր ծաղրում) ու պարզեք՝ ե՞րբ և ինչպե՞ս Հարավային Կորեան դարձավ Եվրոպա։
Լուսանկարներում պատկերված է GC FLU գրիպի պատվաստանյութը, որի արտադրողը GC Biopharma Corp. ընկերությունն է, իսկ արտադրության վայրը՝ Hwasun-gun, Jeollanam-do, Republic of Korea (Հարավային Կորեա)։ Տուփի վրա այդ տեղեկությունը հստակ նշված է։
Ավելին, տուփի վրա նշված շտամներից երևում է, որ սա 2025–2026 սեզոնի եռավալենտ (trivalent) գրիպի պատվաստանյութ է։
Մեր հարկերով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությամբ խնդրում եմ նաև հայտարարել՝ կամ Հարավային Կորեան այլևս Եվրոպա է դարձել, կամ պետք է ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նրանց մոլորեցնելու համար։
Իսկ դրանից հետո զբաղվեք նրանցով, ովքեր Ձեզ նման «մասնագիտական» տեղեկություններ են զեկուցում և հերթական անգամ անհարմար դրության մեջ դնում նախարարությանը։
Հ.Գ. Փաստերը համառ բան են․ նույնիսկ պատվաստանյութի տուփն է ավելի ճշգրիտ տեղեկություն տալիս, քան Ձեր որոշ պատասխանատուները»։