31
Թուրքիան առաջընթաց է գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանը, անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, նշել է Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացը։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կողմերը վերջին տարիներին մի շարք հանդիպումներ և բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով հարաբերությունների ամբողջական կարգավորման և սահմանի բացմանն առնչվող հարցեր։