ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Օդեսայի մարզի օբյեկտներին

կողմից admin1
Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Օդեսայի մարզում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային և օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով, անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածի հետևանքով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար գործող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Կիևում և Օդեսայի մարզում գտնվող հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև ծովային նավերը»,-ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Focus Mode