Իրանի ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթները ԱՄԷ

կողմից admin3

Իրանի ավիաընկերությունները կեսգիշերից չեղարկել են ԱՄԷ մեկնող բոլոր չվերթերը: Այս մասին հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Բացի այդ, Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը գործակալությանը տված հարցազրուցում հայտնել է Դուշանբե մեկնած ինքնաթիռի վերադարձի մասին այն պատճառով, որ Թուրքմենստանն իրանական օդանավին չի թույլատրել անցնել իր օդային տարածքով։

Ախվանը բոլոր ուղևորներին կոչ է արել նախապես ստուգել չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը։

 

Focus Mode