31
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կշարունակեն ազատ ելք ունենալ երկրից:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը` բացակայելու արգելք կիրառվելու:
Գործով դատախազը միջնորդության համար որևէ հիմք չներկայացրեց և միայն նշեց, որ հիմնավոր կասկած կա, թե կարող են փախուստի դիմել: Փաստաբաններն արձագանքեցին՝ նշելով, որ եթե դատախազը փաստեր չի բերում, պաշտպանական կողմն էլ չգիտի՝ ինչ հակափաստարկ բերի:
Նիստը հետաձգվեց, քանի որ հանրային մեղադրողը խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել գործով ապացույցների ծավալը: