Հայ զինծառայողներն անցնում են Akash զենիթահրթիռային համակարգի շահագործման մասնագիտացված ուսուցում

կողմից admin1

Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են ամրապնդել իրենց արագ զարգացող պաշտպանական հարաբերությունները։ Այժմ հնդիկ զինվորականները հայկական զորքերի համար հենց ՀՀ տարածքում անցկացնում են Akash զենիթահրթիռային համակարգի շահագործման մասնագիտացված ուսուցում․ գրում է Indian Defence Times-ը։

Ըստ կայքի, ռազմական տեխնիկայի վաճառքից և մատակարարումից բացի, վերապատրաստման (ուսուցման) բաղադրիչն ընդգծում է Հնդկաստանի հանձնառությունը՝ ապահովելու, որ հայկական ուժերն ի վիճակի լինեն արդյունավետորեն կիրառել և սպասարկել հակաօդային պաշտպանության այդ բարդ համակարգը։

Հնդիկ ռազմական հրահանգիչներն օգնում են հայ օպերատորներին ծանոթանալ համակարգի հնարավորություններին, գործառնական ընթացակարգերին, սպասարկման պահանջներին և մարտավարական կիրառմանը:

Akash համակարգը միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode