28
Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը գազ է գնելու «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։
Ռուսական գազը Հայաստանի համար էականորեն ավելի էժան է, քան այլ երկրներից գնումները, հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդում։