«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական քմահաճույքների արդյունքում հարուցված քրեական գործերի շրջանակներում այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը նախկինում հայտնի էր որպես ԱԱԾ «պադվալ», գտնվում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ և նախկին բարձրաստիճան գործիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նրանք հիմնականում տարբեր խցերում են։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր մենախցում է, առանձին խցում է գտնվում նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև առանձին է պահվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առանձին է պահվում նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, միակն է նշված անձանցից, որը նույն խցում է գտնվում մեկ այլ կալանավորված անձի հետ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 27-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման՝ իրավաբանների պնդմամբ շինծու մեղադրանքներով։
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն առնչվող սին մեղադրանքներով։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով, իսկ հետագայում մեղադրանք է ավելացվել նաև հարկերից խուսափելու մասով»։