Ադրբեջանի ու Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն

կողմից admin2

Ադրբեջանի ու Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կունենան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, որն ընդգրկված է հանդիպման մասնակիցների թվում։

Նրա խոսքով, հանդիպումը կանցկացվի Հայաստանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը ստեղծվել է երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների միջև վստահության ու երկխոսության ամրապնդման նպատակով։

Քաղհասարակության ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը կայացել է 2025-ի հոկտեմբերի 21-22-ին Երևանում, հաջորդը 2025-ի նոյեմբերին 21-22-ին Բաքվում։

Վերջին հանդիպումը կայացել է այս տարվա ապրիլի 10-12-ին Գաբալայում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode