Ադրբեջանում նախազորակոչիկները կսովորեն ԱԹՍ-ների և արհեստական բանականության մասին

կողմից admin2

Ադրբեջանում նախազորակոչային պատրաստության ընթացքում երիտասարդները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ կստանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական կայքերը՝ հղում անելով երկրի կառավարության հաստատած՝ «Երիտասարդների նախազորակոչային պատրաստության կանոնակարգմանը»։

Ըստ կանոնակարգի՝ պատրաստության ընթացքում երիտասարդները պետք է գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերեն ազգային պաշտպանության հիմունքների, ժամանակակից ռազմատեխնիկական միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ժամանակակից սպառազինության, էլեկտրոնային պաշտպանության համակարգերի, արհեստական բանականության տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդների վերաբերյալ։

Ծրագրում ներառված են նաև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնները, առաջին բուժօգնությունը, առողջության պահպանումը, հոգեբանական կայունության ամրապնդումն ու հիգիենայի կանոնները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode