Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

կողմից admin2

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հին հայկական-ռուսական գերեզմանոցը

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը։ Դեպքը փաստագրել է Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

CHW-ի ուսումնասիրած արբանյակային պատկերների համաձայն՝ գերեզմանոցի տարածքը վերացել է 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Կազմակերպության տվյալներով՝ տարածքում իրականացվել են աշխատանքներ՝ կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի կառուցման նպատակով։

Գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների, ինչպես նաև ռուս զինվորականների աճյունները։

Տապանաքարերի թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովի գերեզմանը։ Նա 1826 թվականին մասնակցել էր Շուշիի պաշտպանությանը։

Տարածքում պահպանվել էին նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր, որոնք, ըստ CHW-ի, վկայում էին այդ վայրի հայկական պատմամշակութային ժառանգության մասին։  Կազմակերպությունը նշում է, որ գերեզմանոցը պահպանվել էր պատերազմների և քաղաքական փոփոխությունների ընթացքում, սակայն 2026 թվականին, ադրբեջանական վերահսկողության պայմաններում, այն ամբողջությամբ վերացվել է։

CHW-ի հրապարակումը գերեզմանոցի ոչնչացումը դիտարկում է որպես Շուշիում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հերթական փաստագրված դեպք։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode