Տիրադավ հոգևորականների դատական հայցերը մեկը մյուսի հետևից կարճվում են․ այսօր առավոտյան տեղեկացանք, որ Արման Սարոյանի հայցի քննությունն է կարճվել` դատարանը գտել է, որ կաթողիկոսը գործել է իր իրավասությունների շրջանակներում` նրան ազատելով թեմի առաջնորդի պաշտոնից: Օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ այսօր դատարանը կարճել է նաև Ստեփան Ասատրյանի («նախկինում` տեր Արամ») գործի վարույթը։
«Հրապարակի» տեղեկություններով, դատարանը՝ դատավոր Սիմա Աբովյանի նախագահությամբ, կարճել է Ստեփան Ասատրյանի` իրեն կարգալույծ հռչակելու որոշումը վիճարկելու հայցով վարույթը։
Ասատրյանը, հիշեցնենք, պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am