Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել

կողմից admin3

Երեկ մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ-ի Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն՝ «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետը, և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված մարմին է հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, որոնք ժամանել են Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքի անտառային հատված, հայտնաբերել են դին և պարզել, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode