Հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

կողմից admin3

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհրդի հրապարակած զեկույցին։

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել։ Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ հավելվածները։ ՀՆԱ-ի, արտաքին առևտրի անկում, բարձր գնաճ, գազի բարձր գին, արտագնա աշխատանքի սահմանափակումներ, հարկային ռեժիմի խստացում։ Իհարկե, չեմ կարող ինքնուրույն հաստատել կամ հերքել կատարված հաշվարկները, բայց եթե ընդունենք, որ իրենց կանխատեսումների ընդամենը կեսն է իրական, հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․», – գրել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode