ԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

կողմից admin
Այսօր՝ սեպտեմբերի 1-ից, պաշտոնապես ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Օրենքը Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել էր օգոստոսի 27-ին՝ 64 կողմ և 26 դեմ ձայներով, իսկ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այն ստորագրել էր օգոստոսի 31-ին։

Focus Mode