Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից, ես այլեւս Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյան

կողմից admin2

ՀՀ իշխանություններից հիասթափված՝ խորհրդային և Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից և այլևս Հայաստան չի գա։

«Ահա և վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից, ես այլևս Հայաստան չեմ գա»,– «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է գեներալը։

Տեր-Գրիգորյանցը դժգոհություն է հայտնել Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունից՝ հայտարարելով, որ «Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հային»։ Նրա խոսքով՝ անձնագիրը հանձնել է հյուպատոսարանում, որից հետո ստացել է տեղեկություն ՀՀ նախագահի աշխատակազմից քաղաքացիության դադարեցման վերաբերյալ։

Նա մասնակցել է Աֆղանստանի պատերազմին, իսկ Հայաստանի անկախության առաջին տարիներին վերադարձել է Հայաստան և ներգրավվել նորաստեղծ հայկական բանակի ձևավորման աշխատանքներում։

1990-ականների սկզբին Տեր-Գրիգորյանցը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Արցախյան պատերազմի տարիներին նա զբաղվել է հայկական զինված ուժերի կազմակերպման և ռազմական կառավարման հարցերով։

Այսօր 90-ամյա գեներալը շարունակում է հրապարակային հայտարարություններով անդրադառնալ Հայաստանի անվտանգությանն ու տարածաշրջանային զարգացումներին։ Նրա վերջին հայտարարությունը կապված է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ իր կտրուկ դժգոհության հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode