Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին

կողմից admin3

«Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝ ինչ բան եք անում, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք։ Մեզ հա սպառնացել եք, նորություն չկա ձեր ասածի մեջ։

Ձեզ պարզ հարցեր են տալիս։ Ոչ ոք ոչ ռազմական դրություն հայտարարելու, ոչ պատերազմ հայտարարելու մասին չի խոսում։ Հարցնում են՝ եթե, մանավանդ, ձեզ զգուշացրել են, ո՞նց է այնպես եղել, որ ադրբեջանցի զինվորը հասել է այդքան խորք, այն դեպքում, երբ որ դուք այդքան գովաբանում եք այդ ձեր բոլոր գերատեսչություններին»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode