6
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված գործով որևէ հանցակազմ չկա։
«Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշոտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց ինչ-որ մի գումար կա մեջը, որով գնվել է գույք։ Այս գործում ոչինչ չկա»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ կալանքի նիստի ժամանակ, հաշվի առնելով փողերի լվացման մեղադրանքը, ինքը քննիչից պահանջել է ցույց տալ, թե կոնկրետ որ գումարն է «կեղտոտ», սակայն որևէ հիմնավորում չի ներկայացվել։
«Այստեղ գործ չկա ու չի կարող լինել, ամեն ինչ օրինական է եղել»,- նշել է Աշոտյանի պաշտպանը։