«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իշխանության ամենազուսպ, ամենաստվերային գործիչներից մեկն է, ով նաև հեռու է մնացել սկանդալային միջադեպերից, ատելության խոսքի տարածումից։ Կարճ ասած՝ մի համեստ անձնավորություն։ Սակայն, հենց այս համեստ անձնավորությունն է Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզման, արտաքին քաղաքականության մեջ կոնֆլիկտների գլխավոր ճարտարապետերից մեկը։
Նրա դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին։
Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի։
Ի դեպ, իշխանության մեջ կա ևս մի համեստ անձնավորություն, ով շարունակում է իր կործանարար գործունեությունը»։