23
Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ:
Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:
ՔՊ-ն ստացել է 136, մյուս ուժը՝ 17 ձայն։
Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն:
Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի, գրել է Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանի գրառմանը, որով նա հեգնել էր Բագրատ Սրբազանին ու Գառնիկ Դանիելյանին՝ նշելով, որ Կիրանցում ՔՊ-ն մոտ 90% վստահության քվե է ստացել: