Առաջին դասարան հաճախելու համար հայտագրվել է 33 հազար երեխա

կողմից admin

2026-2027 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է շուրջ 33 հազար երեխա։

Տվյալները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Հայտագրման գործընթացն իրականացվել է առցանց եղանակով՝ առաջին դասարան ընդունվելու համար նախատեսված համակարգի միջոցով։

Focus Mode