8
Դելիում ուսանողական հանրակացարան է փլուզվել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ինչպես հաղորդվում է՝ այսօր կեսօրին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի հարավ-արևմուտքում գտնվող Սաթյա Նիկետան շրջանում բազմահարկ շենք է փլուզվել, որտեղ վճարովի տղամարդկանց հանրակացարան է եղել։ Դելիի շենքի փլուզման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Թերթը նշում է, որ փլատակների տակ կարող է լինել մոտ 40-50 ուսանող։