Արտաշատ համայնքում «ՔՊ»-ի հետ կմրցակցի 2 ընդդիմադիր ուժ․ մամուլ

կողմից admin1

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում առաջիկա ՏԻՄ ընտրություններին 3 ուժ է մասնակցելու, որոնցից 2-ը՝ ընդդիմադիր։ Դրանք են՝ «Նոր Դարաշրջան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Փաստինֆոն ուսումնասիրել է կուսակցությունների առաջին համարները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը։

«Նոր Դարաշրջան» կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Բաղդասարյանը։ Վերջինիս ԿԸՀ ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ նրան է ընդհանուր բաժնային սեփականությամբ պատկանում 1 հողամաս։ Ընդհանուր համատեղ սեփականությամբ ունի 3 շարժական գույք՝ INFINITI QX4, Suzuki Grand Vitara և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։
Բաղդասարյանը պայմանագրային վարձատրություն է ստացել ՀՀ ՊՆ-ից՝ 1 միլիոն 925 հազար դրամ, գյուղատնտեսական ապրանքի իրացումից՝ 1 միլիոն դրամ։ 2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ ունեցել է 6.5 միլիոն դրամ։

«ՔՊ»-ի թեկնածուն ներկայիս համայնքապետ Կառլեն Մկրտչյանն է։ Ի տարբերություն Լոռի Բերդի համայնքապետի՝ Կառլեն Մկրտչյանի ունեցվածքը համեստ է։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 2 հողամաս, 7 միլիոն 786 հազար 818 դրամ աշխատավարձ։ Նա նաև հայտարարագրել է 22 միլիոն 210 հազար 713 դրամ, որը հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդն է։
Սեպտեմբերի 28-ի դրությամբ էլ ունեցել է 288 հազար 739 անկանխիկ դրամ և 6.5 միլիոն կանխիկ դրամ։

3 թեկնածուներից ամենահամեստ ունեցվածքը Գերասիմ Վարդանյանինն է։ Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ տուն և հողամաս, որոնք համատեղ սեփականություն են։ Վարդանյանը 1 ավտոմեքենա է հայտարարագրել՝ Սուբարու մակնիշի։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ էլ ունեցել է 15 միլիոն դրամ։
Արտաշատը ՏԻՄ ընտրություններին մասնակցող եզակի համայնքներից է, որտեղ առաջադրված ընդդիմադիր ուժերն ավելի շատ են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode