24
Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։
Նախ զանգով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և ազատման դիմում գրել։
Մերժում ստանալուց հետո իր մոտ է կանչել ըմբշամարտի մարզիչ Սմբատին ու դեմ առ դեմ զրույցի համար հրահանգել է այլ սենյակում թողնել հեռախոսը և նորից ազատման դիմում է պահանջել։
2-րդ անգամ ենթակայի համառ մերժումից հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել՝ «չես անի, ուրեմն կյանքդ դժոխքի կվերածենք», ըստ մարզչի՝ ասել է տնօրեն Գենադին, և այդ պահից սկսած արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը՝ թե՛ տնօրենի, և թե՛ ավելի վերևում գործող վերադասի կողմից։
Ենթադրվում է՝ մարզադպրոցի տնօրենը հետևողականորեն դիմում է պահանջել, քանի որ մարզիչ Սահակը մինչ այդ էլ մերժել էր դիմավորել և քայլերթով ուղեկցել Ավանում քարոզարշավի եկած ՔՊ-ի թիմին՝ վարչապետի հետ։
Նախընտրական օրերից սկիզբ առած այս մերժումների ֆոնին ծանր են տարել Լևոն Քոչարյանի հետ լուսանկարը, և արդեն իսկ կա որոշում՝ ազատվել ընդդիմադիրներին հետևող մարզչից։
Հեղինակ՝ Սյուզի Բադոյան