Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Ավելի վաղ Արդարադատության նախարարն էր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացրել։
Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։