Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

կողմից admin2

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական արտադրության «Երևան 2800» կոնյակի իրացումը երկրի տարածքում՝ այն ճանաչելով վտանգավոր արտադրանք։

Պետստանդարտի ռեեստրում նշվում է, որ խոսքը «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակի մասին է։ Բելառուսական կողմի որոշմամբ՝ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Արգելքը նշանակում է, որ տվյալ արտադրանքը չի կարող իրացվել Բելառուսի շուկայում՝ մինչև համապատասխանության հետ կապված խնդիրների կարգավորումը։

 

Focus Mode