4
Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի «ՇՀԿ+» ձևաչափի հանդիպման շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը։
Փաշինյանը հիշատակել է 2019 թվականին Վիետնամ կատարած իր պաշտոնական այցը և ընդգծել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը։