Բնական գազի մատակարարումը Հայաստան վերսկսվել է

կողմից admin1

Այսօրվանից վերսկսվել է գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով»,–հայտնում են ընկերությունից։

Հիշեցնենք` գազամատակարարումը դադարեցված էր սեպտեմբերի 15–ից։ Գազամատակարարման ժամանակավոր ընդհատումը պայմանավորված էր ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումն իրականացվել է առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode