29
Բյուրեղավանում ջրի որակի շուրջ կրկին առաջացած մտահոգությունների ֆոնին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտնել է, որ ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքում որևէ շեղում չի արձանագրվել։
Նրա խոսքով՝ համապատասխան ուսումնասիրությունները կատարվել են ջրի որակը ստուգելու և բնակիչների մտահոգություններին հստակ պատասխան տալու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով 6 քաղաքացի էր դիմել բուժօգնության, ինչից հետո կրկին նմուշառումներ էին իրականացվել։ Վերջնական լաբորատոր արդյունքների մասին ՀՎԿԱԿ-ը հայտնել էր, որ դրանք պատրաստ կլինեն մինչև սեպտեմբերի 10-ը։