Գլխավոր Ուղիղ եթերՉանե՞նք բարեգործություն, իր պես մարդ բռնենք․ Նարեկ Կարապետյան

Չանե՞նք բարեգործություն, իր պես մարդ բռնենք․ Նարեկ Կարապետյան

կողմից admin
0 comments

«Երեկ բարեգործությունից էր իչ-որ բաներ խոսում, ի՞նչ անենք, չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը, երեխաներին առանց հեր մի քանի ամիս թողնե՞նք, հա՞, որ ինքը ասի՝ դա լավ ա»,-իր տանը խուզարկությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, իրենք պետք է Փաշինյանի պես նստե՞ին «Հայկական ժամանակ»-ի գրասենյակում ու բոլորի մասին բաներ գրեի՞ն, թե՞ ինչ-որ քայլեր անեին։

«Մարդ բռնե՞լ տանք, ի՞նչ է իր ուզածը։ Ասում է՝ մի տեղ գնացի, դարպասները վատն էին։ «Հայկական ժամանակ»-ի դարպասները տեսե՞լ եք, թող գնա «Հայկական ժամանակ»-ի դարպասներով զբաղվի։ Էն ինչ-որ իրանը չի, իրանը չի, իմն էլ չի։ Այն, ինչ ուզում է  սեփականացնի, ոչ իրանն է, ոչ պետությանը, ինչո՞ւ է սեփականազրկում մարդուն, այս ամբողջ պրոցեսի մեջ ուզո՞ւմ է՝ իր պես լինենք»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի ու դրա դարպասների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններով ու գործողություններին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն