Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը դատախազությունը կբողոքարկի։ Այս մասին 24News-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ գրել էինք, որ դատավոր Վահե Ջիվանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացրել է:
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, կատարել են խուլիգանություն:
Փաստաբանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։