Դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով

կողմից admin

Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով, ինչի հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն, հայտնում են ԿԳՄՍ-ից։

Այս փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող երեխաներին, քանի որ նրանց աշնանային արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել երկու շաբաթով:

Որոշումը վերաբերում է միայն Երևանի դպրոցներին։ Արդյունքում աշակերտները հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա արձակուրդի փոխարեն կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։ Միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։

Focus Mode