30
Երևանի Աղի լճի մշտական այցելուները, համայնքի բնակիչներն ու այլ քաղաքացիներ ահազանգում են, որ քաղաքապետարանի նախաձեռնած բարեկարգման և շինարարական աշխատանքները կարող են վնասել լճի բնական միջավայրը։
Աղի լճի պաշտպանության նախաձեռնող խումբը պաշտոնական նամակ-պահանջ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը։ Հավաքվել է ավելի քան 200 ստորագրություն, իսկ ստորագրահավաքը շարունակվում է։