12
Այսօր առավոտյան հրապարակվել է տեսագրություն, որտեղ, ենթադրաբար, հրեա անցորդ թքում է Հին քաղաքում գտնվող հայկական վանքի ուղղությամբ։
Այս դեպքից հետո Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։։