Վաղը Հանրային հեռուստաընկերության եթերում նախատեսված բանավեճի մասնակցությունից վերջին պահին հրաժարվել է Մասյացոտնի նախկին թեմակալ Արման Սարոյանը։
B24.news-ի տեղեկություններով՝ Արման Սարոյանը հրաժարվել է Մեսրոպ Մանուկյանի մասնակցության պատճառով։
Ի սկզբանե «Եկեղեցին տապալելու նոր պլան Բ․ Զեկույցի շուրջ» թեմայով բանավեճին պետք է մասնակցեին պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, Արեգա Հովսեփյանը, կարգալույծ Արման Սարոյանը և նախկին Տեր Նշանը։
Երեկ՝ բանավեճի նկարահանումից մոտ մեկ ժամ առաջ, ըստ աղբյուրների, հաղորդման կազմակերպիչներին զանգահարել է նախկին թեմակալ Արման Սարոյանը և հայտնել, որ հրաժարվում է մասնակցել բանավեճին՝ պատճառաբանելով, թե իր ընդդիմախոսը «մի քիչ էն չի» և ագրեսիվ է թվում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատճառը, սակայն, Մեսրոպ Մանուկյանի մասնակցությունն է։ Կազմակերպիչները, ստեղծված իրավիճակից հետո, ստիպված են եղել Սարոյանին փոխարինող գտնել։
պերճախոս քահանա է գալիս տիրադավի փոխարեն
ՈՎ Է , ՈՎ Է? .. ենթադրաբար կառավարությունից ուղղորդված վերջին պահին հաղորդումը չտապալելու համար ուղարկում են Հովհաննավանքի կարգալույծ երբեմնի Տեր Արամին` Ստյոպային, Հովհաննավանքի բակը դիսկոտեկի, կլոունի վերածած նախկին քահանային, որը ուղիղ մեկ տարի բռնազավթած է պահում Հովհաննավանքը, եկեղեցական գույքը ու քաղաքականության մեջ է մտել Փաշինյանի համար հատուկ բեմադրած կեղծ ծեսերով։
Այնպես որ, տարբերությունը մեծ չէ` ավագ գործ տվող տիրադավին փոխարինել է զրպարտիչ մեկ այլ տիրադավ..
Ֆիքսենք․ 10 Տիրադավից 9-ը հեռացել են, իսկ գեոպոլիտիկ խաղի մեջ, ըստ այս տեղեկությունների, դեռ մնացել են միայն սրանք։
Ֆիքսենք՝ տասը տիրադավերից ինը փախած են, միայն սրանք են մնացել գեոպոլիտիկ խաղի մեջ։