4
Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ փոխարինելով Օլիվյե Դեկոտինյիեին։
Էսկյուդիեն Ֆրանսիայի դիվանագիտական համակարգում երկարամյա փորձ ունեցող պաշտոնյա է։ Նա նախկինում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ աշխատել է ռազմավարական հարցերի և կիբերանվտանգության ուղղությամբ։ 2022-2023 թվականներին նա եղել է Դիվանագիտության համաժողովի գլխավոր քարտուղարը։
Նորանշանակ դեսպանը նաև նախկինում առնչվել է հայկական ուղղությանը․ վերջին պաշտոններից մեկում Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում նա զբաղվել է Հայաստանի հետ կապված հարցերով։