Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

կողմից admin

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Նույն վարույթի շրջանակում որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու վերաբերյալ։

Focus Mode