Գազամատակարարման վթարային դադարեցում

կողմից admin3

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 6-ին ժամը 18։30-ից դադարեցվել է Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Focus Mode