Հայաստանը վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։
Այս մասին «ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ինչ ներդրում կարող է ունենալ բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում։
Նա, մասնավորապես, նշել է. «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, և բազմաբևեռությունը այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։ Սա է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ, մենք գնում ենք մեր մյուս երկու հարևանների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, և սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ։
«Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։ Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացվի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այնպես որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,–ասել է նա։